
Ասվածի մասին պարզաբանումներ ստացանք երգիչ Մհերից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել: Ոչ մի մեկնաբանություն չունեմ տալու»: Հետո, երբ Մհերը խնդրեց մեզ ավելի պարզ բացատրել, թե ինչ է նշանակում ազգային հարցեր (հայերեն լավ չի հասկանում-Տ.Հ.) եւ վերջիվերջո հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, վրդովվեց. «Վայ, կաշմար, ոնց կարելի ա տենց բան ասել, դա աբսուրդ է: Մի երկու-երեք տարի առաջ «Կյանքի խոսքը» մի անգամ օգնել է ինձ, դարձրին հայոց պատմություն: Մի տեսախցիկ եմ խնդրել, տվել են: Ես «Կյանքի խոսքից» ոչ մի կախվածություն չունեմ: Ժողովուրդն ընկել է ինչի հետևից, բանուգործ չունեն: Ախր ո°նց կարելի է տենց բաներ խոսել, Աստված չանի, հենց պատերազմ լինի, ես կգնամ իմ երգով դուխ կտամ, բայց նրանց նմանները չեն գնա: Արդեն հոգնել եմ, դարձրել են հայոց պատմություն: «Կյանքի խոսքը» Մհերի հետ կապ չունի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































