Երբ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում վաստակավոր բժիշկներ Կարլեն եւ Սառա Եսայանների հովանավորությամբ սկսվեցին Նանսենի անվան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքները, որոշ բնապահպաններ SOS էին հնչեցնում, թե հատել են 10-ից ավելի ծառ: Սակայն տեղում պարզվեց, որ ոչ միայն ծառ չի հատվել, այլեւ թանգարանը կառուցվում է բետոնապատ տարածքում: Այդ ամենից հետո սկսեցին շահարկել, թե կառուցվում է հերթական օբյեկտը կամ զվարճանքի վայրը: Երեկ այգում դեռեւս կառուցվող թանգարանի առջեւ տեղադրվեց մեծ մարդասերի հուշարձանը: Մարդասեր, ում շնորհիվ 350-ից ավելի հայ է փրկվել Ցեղասպանությունից: Չի բացառվում, որ այգու հարեւանությամբ բնակվողների եւ բնապահպանների հարազատներ էլ լինեն Նանսենի ջանքերով փրկված հայերի մեջ: Ի դեպ, թանգարանի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանն է:
Գագիկ Շամշյան, լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ