Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչը Դուք խաբում եք, ինչ ասել եք, ոչ մի բանը չի եղել։ Ձեր ոչ մի ասածը ճիշտ չի եղել»․ երեխան՝ Փաշինյանին

Մայիս 22,2026 13:50 Share

Այսօր վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում Երևանում՝ Ջրվեժում և Նոր Նորքում։

Քարոզարշավին նրան մոտեցած երեխաներից մեկը խնդրեց՝ Ձեր գլխարկը՝ որպես հուշ ինձ կտա՞ք, նա չտվեց ու ասաց․ «Չէ, գլխարկը նվիրում եմ օրվա վերջում»։

Փաշինյանն այսօր ձայնի հետ կապված խնդիր ունի, ասած՝ խնայում է կոկորդը։ Ուստի բակից բակ գնալով՝ քաղաքացիներին՝ «20-26-ին ընտրում ենք թիվ 16-ին» հորդորում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա Նիկոլ Փաշինյանին ասաց՝ հուսամ, մեր ձայնը լսելի է։ Նիկոլ Փաշինյանն էլ, հիշելով «Ելք դաշինքի» տարիները, ասաց․ «Հարյուր տոկոս հասավ։ Սենց թասաձև տեղերն ամենահարմարն են։ Ելքի գարաժների տանիքներից այդ հմտությունները մնացել են»։

ՔՊ-ի համար բակերում հյուրասիրություն էին կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը, ձեռքը վերցրած ուտելիքով լի ափսեները, հյուրասիրում էր բնակիչներին։

Մի երիտասարդ տղամարդ մոտեցավ Փաշինյանին ու ասաց․ «Ես 2019-ից Ձեզ հետ եմ՝ ընտանիքով, ընկերներով։ Մայիսի 1-ին իմ հանդեպ է եղել մահափորձը»։

Նիկոլ Փաշինյանն էլ զարմացավ․ «Հա՞, ձերբակալված անձ չկա՞»։

Երեխաներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Ինչի չեք սարքում ֆուտբոլի դաշտը, էրեխեքը խաղալիս վնասվում են։ Էդ մի բանն եմ ասում, ամեն ինչը Դուք խաբում եմ, ինչ ասել եք, ոչ մի բանը չի եղել։ Ձեր ոչ մի ասածը ճիշտ չի եղել»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Լավ, եղբայր ջան»։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Երևանում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը «Ելքի» շրջանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031