Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմի կյանքի փոփոխությունների, Մարիի երաժշտական դադարի և Մհերի սուր մեկնաբանությունների մասին այս շաբաթ

Հուլիս 14,2012 17:23

Ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ ևս պարտաճանաչորեն ներկայացնում եմ ձեզ շոուբիզնեսյան նորությունները:

Այս շաբաթ մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանն ամենաքննարկվողներից մեկն էր համացանցում: Շաբաթվա սկզբում իմացանք, որ Քիմը կրկին մորաքույր է դարձել:  «Քարդաշյան քույրերից 32-ամյա Քորթնին ամուսնու` 28-ամյա Սքոթի հետ երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի որդին` Մեյսոնը, արդեն քույրիկ ունի, որին ծնողները որոշել են Պենելոպե Սքոթլանդ Դիսիք անվանել», – գրում էին լրատվական կայքերը:  Իսկ օրեր անց հայտնի դարձավ, որ Քենի Վեսթը Քիմ Քարդաշյանի մասին նոր երգ ունի, «Ռեփփեր Pusha T-ի երգի մեջ, West-ը ակնարկում է  ամուսնանալու իր մտադրության մասին, ասելով` ես տեսա քեզ ակումբում Ճերմակ զգեստով: Հիմա ես եմ ցանկանում հագցնել քեզ Ճերմակ զգեստ: Երգի առաջին հատվածում էլ խոսվում է Քիմի և West-ի սիրավեպի հետ կապված ասեկոսեների մասին. «Միայն հիմա, ում հարգում եմ դա Wiz-ն է, Սիրահարվեցի Քիմին այն ժամանակ, երբ նա սիրահարվեց նրան»: Շատերի կարծիքով այդ «նրան»-ը Քիմի նախկին ամուսին Քրիս Համֆրիսն է», – գրել է hayfanat.com-ը:

Ի տարբերություն նախորդ շաբաթների՝ այս շաբաթ հայկական շոուբիզնեսը փոքր ինչ պասիվ էր, բայց դրա հետ մեկտեղ ոմանք չեն դադարել անկեղծ գտնվել ու հայտնել կոլեգաների մասին իրենց սուր կարծիքներն ու մեկնաբանությունները: «Վերջերս երգիչ Մհերը Նազենի Հովհաննիսյանի «Հայացք ներսից» հաղորդման հյուրն էր: Զրույցի ընթացքում Նազենիի այն համեմատությանը, թե Եվա Ռիվասն էլ  Ռուսաստանից եկավ այստեղ և հասավ հաջողության, Մհերը արձագանքեց հետևյալ կերպ. «Ի տարբերություն Եվա Ռիվասի` ես չեկա Հայաստան ինչ-որ բան քաղելու և գնալու». թե ինչ նա նկատի ուներ, բոլորն էլ հասկացան, շարունակելով իր խոսքը` նա նաև նշեց, որ սիրում է իր հայրենիքը` ի տարբերություն նրա», – գրել է quello.net-ը:

Bravo.am-ը այս շաբաթ զրուցել է նաև երգչուհի Մարիի հետ՝ հավանաբար անհանգստանալով նրա երաժշտական դադարի համար, սակայն զրույցի ընթացքում երգչուհին  նշել է , որ իր կյանքում ամեն ինչ կարգին է. «Երաժշտական դադարը կապված չէ իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ. «Անձնական, սիրային թեմաներով չեմ խոսում, իմ կյանքում ամեն ինչ կարգին է, կողքիս գտնվող մարդիկ չեն արգելում, որ երգեմ: Առաջին հերթին ինձ հետաքրքրում է անձնական կյանքս, ընտանիքս, հետո նոր աշխատանքս: Երգն ինձ համար երկրորդական չէ, բայց երբեւէ մեկը մյուսի հաշվին չեմ անում»:

Եվ վերջում՝ ուրախ լուր հայկական շոուբիզնեսի բոլոր սիրահարների համար. ֆեյսբուքյան օգտատեր Սիմեոն Վայսը գրել է.  «Բացվել է նոր կայք՝ MuzOn.am անունով, որը հայկական երգերի ներբեռնման առաջին օրինական և անվճար կայքն է: Այստեղ ներառված են հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031