Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակի մեկնաբանությունը. «Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է»

Հուլիս 18,2012 18:16

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, ըստ որի հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը:  « Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է: Ըստ երևույթին, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031