Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք պարտվեցին

Հուլիս 18,2012 21:31

Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»» մրցաշարի երկրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար: Էլինան սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյույ Վենցզյույին, իսկ Լիլիթը սպիտակներով՝ աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին:
Տուրն առանձնացավ նրանով, որ բոլոր վեց զույգերում ոչ մի խաղաղ արդյունք չարձանագրվեց: Հդիկ Համփի Կոներուն հաղթեց Նինո Խուրցիձեին ( Վրաստան), ուկրաինուհի Կատերինա Լահնոն՝ ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայային, Մոնգոնթուլ Բաթույագը (Մոնղոլիա) պարտվեց չինացի Ռուան Լուֆեյին, իսկ Նադեժդա Կոսինցեւան (Ռուսաստան) առավելության հասավ նույնպես Չինաստանը ներկայացնող Չժաո Սյուեի նկատմամբ:
Երկու տուրից հետո արդեն մրցաշարային աղյուսակն ուրվագծվել է եւ այն այսպիսի տեսք ունի:
1. Համփի Կոներու` 2,0
2. Ցզյույ Վենցզյույ՝ 2,0
3. Ռուան Լուֆեյ՝ 1,5
4. Կատերինա Լահնո՝ 1,5
5. Հոու Յիֆան՝ 1,5
6. Եկատերինա Կովալեւսկայա՝ 1,0
7. Նադեժդա Կոսինցեւա՝ 1,0
8. Մոնգոնթուլ Բաթույագ՝ 0,5
9. Լիլիթ Մկրտչյան՝ 0,5
10. Էլինա Դանիելյան՝ 0,5
11. Չժաո Սյուե՝ 0
12. Նինո Խուրցիձե՝ 0
Երրորդ տուրի զույգերն են. Նինո Խուրցիձե-Չժաո Սյուե, Էլինա Դանիելյան-Համփի Կոներու, Հոու Յիֆան-Ցզյույ Վենցզյույ, Ռուան Լուֆեյ-Լիլիթ Մկրտչյան, Եկատերինա Կովալեւսկայա-Մոնգոնթուլ Բաթույագ, Նադեժդա Կոսինցեւա-Կատերինա Լահնո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031