Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը խաղաղվի»

Օգոստոս 02,2012 11:44

ՀԱՐՑ. Ինչո՞ւ Ադրբեջանը չի խաղաղվում։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը, որպեսզի սահմանին արձակված կրակոցների տարափը դադարի։

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տարօրինակ հարց եք տալիս։ Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը խաղաղվի։ Ադրբեջանն ունի խնդիր, որն իր համար հռչակել է որպես առաջին գերակայություն։ Այսպես ասած՝ իր կողմից խնդիր ունի՝ տարածքները վերադարձնի եւ ստատուս քվոն վերականգնի։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք այդ ուժային հարաբերությունների հետ կապված խնդիրները տեղափոխել քննարկումների դաշտ: Ամենակարեւոր հարցը ոչ թե ստուգելն է, թե ում բանակն է ավելի ուժեղ ու մարտունակ, այլ լավ է հարեւանների հետ բանակցությունների լեզվով խոսել։ Մենք պետք է բանալին գտնենք, որը կբավարարի ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ղարաբաղին, քանի որ հրադադարը խաղաղության պայմանագիր չէ։

Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ.   Ինչու չի հանդարտվում՝ պարզ է, քանի որ ինքը միջազգային իր ճկունությամբ հասել է նրան, որ իրեն ընկալում են ճշմարիտը կոնֆլիկտում եւ տարածքային ամբողջականության սկզբունքի տեր։ Հայկական կողմը միջազգային ասպարեզում լուրջ քայլեր չի արել։ Երբ արտաքին գործերի նախարարությանը հարցնում ես, իրենք ասում են, թե ամեն ինչ արել են եւ անում են ու կարծում են, որ դրանից ավել պետք չէ, ու բավարարված են զգում իրենց: Իսկ Ադրբեջանը, հակառակը, ամեն ինչ անում է, որ ասի, թե ինքն ունի օկուպացված տարածքներ։ Ստեղծված իրավիճակի համար մենք ենք մեղավոր, մեր դիվանագիտության մեղքն է։

Արամ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի դեմոկրատական

կուսակցության նախագահ

 Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031