Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի մայրն ու քույրը երազում տեսել, կանխազգացել են Արտակի մահը

Օգոստոս 14,2012 23:36

Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության օգոստոսի 14-ի նիստում  Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանն ասաց,որ 2010թ. հուլիսի 24-ին  Արտակը վերջին անգամ  զանգել է իրեն եւ խնդրել իր բջջային հեռախոսը լիցքավորել 1000 դրամով, քանզի Արտակի խոսքերով` նա  3 կարեւոր զանգ պիտի կատարեր: Արտակը ետ է զանգահարել, մորը շնորհակալություն հայտնել, ասելով. «Մամ ջան, միշտ կհիշես, աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»: Այդ գիշեր երազում տիկին Հասմիկը որդուն տեսել է իրենց տանը, դագաղի մեջ, զինվորական համազգեստով:

Զարմանալի զուգադիպությամբ`  Ծովինար Նազարյանն էլ երազի մեջ տեսել է մահացած եղբորը` զինվորական կամուֆլյաժով: Հասմիկ Հովհաննիսյանը դատարանում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչների կողմից  Արտակի բբջային հեռախոսի զանգերի վերծանումը կատարվել է մինչեւ հուլիսի 24-ը:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031