Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Պոլսահայ գործարարը դեմ է Հելոուինի տարածմանը Թուրքիայում

Նոյեմբեր 02,2026 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիայում պոլսահայ գործարար, Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետ Նուրհան Չեթինքայան քննադատել է երկրում Հելոուինի տոնակատարությունների անցկացումը։

58-ամյա Չեթինքայայի խոսքով՝ Հելոուինին առաջին անգամ ծանոթացել է շուրջ 15-20 տարի առաջ՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։

Նա նշել է, որ այդ տոնակատարությունը տեղ չունի ո՛չ իր մշակույթում, ո՛չ էլ կրոնական համոզմունքներում՝ դժգոհություն հայտնելով Թուրքիայում օտար ավանդույթների ընդօրինակման միտումից։

«Այսօր Թուրքիայում տեսնում եմ մի հասարակություն, որը փորձում է մեզ չպատկանող մշակույթներն ընդունել այնպես, կարծես դրանք սեփական մշակույթի մի մասը լինեն»,- ասել է Չեթինքայան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել