Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք Ալիեւից երբեք էլ ոչինչ չեն կարող պահանջել։ Կարող են խնդրել, աղերսել, պաղատել». Հայկ Մամիջանյանը՝ իշխանական պատգամավորի ԱԺ-ում արած հայտարարության մասին

Նոյեմբեր 02,2026 17:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իշխող խմբակցության անդամներից մեկը հայտարարեց, որ պաշտոնական Երեւանը Ադրբեջանից ոչ մի պահանջ չունի։ Փաստացի, ոչ գերիների հարցում, ոչ մեր հայրենիքի օկուպացված հատվածը ազատագրելու, զորքերի դուրս բերման, արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ այլն, եւ այլն։ Էլ չեմ ասում շատ ու շատ պահանջներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

«Իրենք պահանջ չունեն։ Դե, իրենք Ալիեւից երբեք էլ ոչինչ չեն կարող պահանջել։ Կարող են խնդրել, աղերսել, պաղատել։ Հայոց լեզուն լիքը հոմանիշներ ունի։ Սա էր։ Ֆիքսենք ու անցնենք առաջ։ Ձեզ լավ օր մի երկրում, որի կառավարիչները Ադրբեջանից ոչ մի պահանջ չունեն»,-ասաց քաղաքական գործիչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30