«Նախորդ տարիներին, միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, այսինքն` 2019 թվականի բյուջեից սկսած, որ ինքն է ներկայացրել Ազգային ժողով, մինչև 2023 թիվը ներառյալ, պետական բյուջեով Արցախի Հանրապետությանը հատկացվել է բյուջետային վարկ, դրանք կազմել են միլիարդավոր դրամներ, ցածր տոկոսադրույք է սահմանվել, որ այդ վարկը պետք է բնականաբար ի վերջո վերադարձվի կամ դա վերակառուցվել է այդ վարկի գումարները: Ընդ որում, այդ վարկը Արցախին Հայաստանի կառավարությունը տրամադրել է նաև 2023 թվականի բյուջեով, այսինքն՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

The opening of a joint session of the Standing Committees of the National Assembly of Armenia to discuss the draft law “On the State Budget of the Republic of Armenia for 2027.” Yerevan, Armenia
Նա շարունակեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է 1991 թվականի Ալմաթայի հռչակագրից, ստացվում է, որ ինքը և դուք՝ ձեր կառավարությունը, տարիներ շարունակ Ադրբեջանի՞ եք ֆինանսավորել․ «Այսինքն՝ Հայաստանի հարկատուներից փողեր եք հավաքագրել ու հատկացրել եք Ադրբեջանին, որովհետև այդ հատկացված միջոցները Արցախում դարձել են բազմաբնակարանային շենքեր, դարձել են ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք հիմա հանձնվել են Ադրբեջանին: Եթե հիմա չունեք, հաջորդ քննարկումների ժամանակ մեզ կասեք՝ ընդհանուր առմամբ Արցախին ինչքա՞ն գումար է հատկացվել, ո՞վ պիտի այդ փողը տա, եթե այդ փողը տվող պիտի լինի, եթե չէ (նկատի ունեմ միայն ձեր պաշտոնավարման շրջանը, Փաշինյանի): Չե՞ք կարծում, որ սա աննախադեպ թալան է, որ հայ ժողովրդին թալանել են, փողը տվել են Ադրբեջանին, որովհետև հիմա այդ ստեղծված բարիքների շահառուն Ադրբեջանն է»։

The opening of a joint session of the Standing Committees of the National Assembly of Armenia to discuss the draft law “On the State Budget of the Republic of Armenia for 2027.” Yerevan, Armenia
Նա նաեւ հետաքրքրվեց՝ այդ գումարները, որ Արցախին այլևս չեն հատկացվում, ի՞նչ նպատակով են ծախսվում․ «Ասենք օրինակ՝ եթե չեմ սխալվում, այնտեղ մոտ 140 միլիարդի մասին էր խոսքը: Ասենք հիմա այդ գումարները, բնականաբար, ենթադրենք 23 թվին հատկացվել է Արցախին, չէ՞, ընդ որում ես միայն բյուջետային վարկն եմ ասում, ես հլը ՊՆ-ով չեմ ասում, թե պաշտպանության բանակին ինչ հատկացումներ են եղել, դա գաղտնի է, չի էլ երևում, ասենք այդ գումարները ո՞ւր են հիմա, ինչի՞ վրա են ծախսվում, որովհետև դուք արցախցիների սոցիալական ծրագրերն էլ դադարեցրեցիք նախորդ տարվանից, այդ 40+10 հազարները: Ո՞ւր է այդ փողը, ինձ դրա ճակատագիրն է հետաքրքրում»:
Նախարարի պատասխանները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































