Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ուղղակի գնեք Facebook Like-եր $49-ով

Օգոստոս 19,2012 21:23

Առցանց «Առավոտի» հիմնադրման օրվանից մենք անընդհատ էլեկտրոնային փոստով արտերկրից առաջարկներ ենք ստանում՝ որոշակի վճարի դիմաց ավելացնել մեր ընթերցողների քանակը եւ վարկանիշը կայքերի այցելության ցուցակներում: Նաեւ ռուսական տարբեր ընկերություններ են դիմում առաջարկով՝ իրենց տարածք տրամադրել կայքում, դրա դիմաց խոստանալով ընթերցողների ներհոսք:

Ահա եւ վերջին առաջարկը՝ մեջբերում ենք ամբողջությամբ:

«Buy 1000 new Facebook Likes for only $49

1000 Facebook Fans for $49 (August Special Offer!)
With so many websites, blogs and social pages out there how can you get noticed? Our Facebook developers and affiliate networks can deliver Fans and Likes within a matter of days. Global or targeted users interested in your business sector, brand or service. With proven plans from $49 for 1000 new Facebook Likes, we can help you to kick start your online marketing and get the exposure you need.

Web https://wowfblikes.com»:

Կարճ թարգմանությունը՝ առաջարկվում է ընդամենը 49 դոլարով ձեռք բերել Facebook-ի 1000 «հավանողներ»:

Նման առաջարկների ծանոթանալով՝ պարզ է դառնում, թե ինչպես են սոցիալական ցանցերում խիստ պոպուլյարների եւ «լավագույն» կայքերի  շարքում հայտնվել բացառապես պատճենահանմամբ նյութեր տարածողները, որոնք անգամ չունեն սեփական լրագրողներ. բավարարվում են 2-3 հոգով, որոնք կայքն են թարմացնում, copy-paste անելով մյուսներից կամ լավագույն դեպքում՝ գոնե թարգմանելով:

Եվ ինչքան էլ սա նույնիսկ վիրավորական է կայքերի համար, որոնք փորձում են բովանդակություն ստեղծել՝ դրա համար կատարելով նշանակալի ծախսեր (բազմաթիվ աշխատակիցներ, հարկեր եւ այլն), հիմա սկսել է թվալ, թե ուղղակի գնելով վարկանիշ ձեռք բերելը համեմատաբար ազնիվ է, քան այն, ինչի օրինակը վերջին շրջանում դարձանք մի քանի անգամ, երբ հանուն մի քանի ավելի «քլիք»-ի, հանուն այցելությունների քանակի ավելացման՝ ոմանք պատրաստ են անգամ մարդու մահացած հռչակել, երբ նա, ասենք, դեռ կյանքի ու մահվան սահմանագծին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031