Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Վայքի հիմնական դպրոցից

Սեպտեմբեր 08,2012 17:06

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երևույթներ: Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը Վայքի մասնագետների հետ իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք` փսխումից, իսկ 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ։ Կազմակերպված բակային համայցների ժամանակ բոլորի վիճակը բավարար էր, երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել:

Վայքի բուժմիավորումում սեպտեմբերի 6-ին և 7-ին հոսպիտալացման դեպքեր և շտապ օգնության կանչեր չեն գրանցվել:

ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Pastinfo.am»-ին տեղեկացրեց, որ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930