ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին:Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Երևանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 21 ա շենքի բնակիչ Սլավոնական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի ուսանող 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 կլինիկական համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի Վարդանանց փողոցի 16/1 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք 10 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի մարքետինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Ալոյանը «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել է:
Վիրավոր վարորդին և ուղևորներին վթարի վայրում առաջինը օգնություն են ցուցաբերել անցորդները և Օրբելի փողոցի վրա գտնվող զինվորական զորամասի զինվորները, որից հետո դեպքի վայրում սկսել են աշխատանքներ տանել փրկարարները և ոստիկանության աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներից Գայանե Մարկոսյանը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն էր:


















































