Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատասխանն Ադրբեջանին չի ուշանա». Դավիթ Ջամալյան

Հոկտեմբեր 10,2012 14:40

«Մեկնարկած զորավարժությունները մեր  ռազմաքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձություններն են, դրանք բանակը պատրաստում են մեծ պատերազմի, իսկ պատերազմին դիմակայելու համար հարկավոր է լավ պատրաստվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Անդրադառնալով նաեւ այն փաստին, որ լուրեր էին շրջանառվում, թե պատերազմի վտանգը կա, եւ մոբիլիզացնում են ռեզերվը` Ջամալյանը նշեց. «Խոսքը պլանային միջոցառումների մասին էր: Առաջնագծում ամեն ինչ նորմալ է: Պատերազմ չեղավ: Զորավարժությունների անցկացմամբ պետք է կանխել պատերազմը: Լավ է, որ այս տարի պարբերաբար նման զորավարժություններ էին լինում: Դա մեր  բանակը պատրաստելու լավագույն միջոցն է: Մի քանի օրից էլ Արցախում կմեկնարկեն զորավարժություններ: Կարծում եմ հասարակությանը պետք է պատրաստել պատերազմի, նաեւ տեղեկատվական առումով, որովհետեւ անտեղյակությունը խուճապ է առաջացնում: Գրագետ ինֆորմացիոն քաղաքականության խնդիր կա: Կարծում եմ պաշտպանության նախարարությունը բանակի նույնիսկ  ամենափոքր ձեռքբերում պետք է ի  ցույց դնի հասարակությանը, մարդկանց մոտ վստահություն ներշնչելու համար»:

Ջամալյանի տեղեկացմամբ՝ բանակը համալրվել է տարբեր ֆունկցիաներ ունեցող սպառազինություններով, ժամանակակից տեխնիկայով: Ըստ նրա, եթե հակառակորդը փորձի ինչ-որ քայլեր անել, ապա նրան անակնկալ է սպասվում: Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած հայտարարությունների մասին` Ջամալյանը նշեց, որ  այդպես էլ պետք է լիներ, այդ հայտարարությունները կանխատեսելի էին.«Ես չեմ կարծում, թե Թուրքիան կփակի իր օդային տարածքը, քանի որ մենք էլ ունենք որոշակի լծակներ, որովհետեւ մեր տարածքը տարանցիկ է: Այդ հայտարարությունները պետք է բարոյահոգեբանական հարթության մեջ դիտարկել: Եթե հանկարծ նրանք խոսքից գործի անցնեն, ապա մեր պատասխանը չի ուշանա: Իսկ Ադրբեջանին, մենք ցավոտ եւ տեղային բնույթի պատասխան տալու հնարավորություն ունենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031