Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն պատասխանում է՝ www.ysu.am-ը լավագույնն է

Հոկտեմբեր 10,2012 14:47

«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Ինչ են «խոսում» պետական բուհերի կայքերը» հոդվածում անդրադարձել էինք նաեւ ԵՊՀ www.ysu.am կայքին ու նշել, որ այն վիզուալ առումով գրավիչ չէ:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունն արձագանքել է հրապարակմանը եւ թվարկել կայքի բոլոր արժանիքներն ու ենթաբաժինները: Համալսարանից ստացված պատասխանում մասնավորապես նշվում է. «Ներկա տարբերակի մշակման ժամանակ (որը, ի դեպ, եղել է 2006 թվականին) արտաքին գրավչությունն ստորադասվել է ինֆորմատիվությանը. ի դեպ այդ նույն սկզբունքով էլ լինելու է նոր տարբերակի փիլիսոփայությունը, չնայած 2006 թվականին էլ այն համարվում է բուհական կայքերի մեջ լավագույնը: Այժմ աշխատանքներ են տարվում www.ysu.am կայքէջը վերափոխելու պորտալի վրա, որը կներառի առանձին-առանձին գործող կայքեր՝ մեկ համապարփակ տիրույթում: Նաեւ նշենք, որ «վիզուալ առումով ոչ այնքան գրավիչ կայքը» 2012 թվականի օգոստոսին Վեբոմետրիքսի (Webometrics Ranking of World Universities) կողմից հրապարակած բուհական համաշխարհային վարկանիշային աղյուսակում 2051-րդ տեղում է: Երեւանի պետական համալսարանը, շնորհիվ իր www.

ysu.am կայքէջի, շարունակում է գլխավորել ոչ միայն ՀՀ բուհերի ցանկը: Ինչպես տարեսկզբին, այնպես էլ ներկայումս ԵՊՀ-ն մտնում է աշխարհի համալսարանների լավագույն 10 տոկոսի մեջ: Հարավային Կովկասում համալսարանը դարձյալ առաջատարն է եւ 176-րդն է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համալսարանների մեջ: Եվ այս ամենը կրկին իր կայքէջի շնորհիվ»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031