Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը 15 րոպե ուզեց՝ երկրորդ հատորին ծանոթանալու եւ հանդիպելու իր պաշտպանյալին

Հոկտեմբեր 10,2012 15:40

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի գործով այսօր ներգրավվեց նոր պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Միհրան Պողոսյանը: Նա խնդրեց 15 րոպե ժամանակ՝ ինչպես իր պաշտպանյալի դիրքորոշումը ճշտելու, այնպես էլ խնդրեց երկրորդ հատորը՝ ծանոթանալու համար: Նախորդ պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանից ամբաստանյալի հարազատները հրաժարվել էին միայն այն պատճառով, որ նա ողջամիտ չէր համարել իրեն տրված մեկ շաբաթ ժամանակը՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ առանձին տեսակցության հնարավորություն չունի դատարանը եւ որ պաշտպանը իր պաշտպանյալի հետ պետք է հանդիպի ընդհանուր հիմունքներով: Դատարանում 15 րոպե ընդմիջումից հետո կշարունակվի ընդմիջված նիստը:

Դատարանի շենքի դիմաց այս պահին միայնակ «Սպանդանոց» պաստառն է պարզել Վարդգես Գասպարին, որը երբեմն-երբեմն բղավում է. «Նեմեց՝ մարդասպան, Նեմեց՝ դավաճան»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031