Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր 1-ին անգամ ողջ աշխարհում նշվում է Աղջիկների օրը

Հոկտեմբեր 11,2012 18:17

Օրվա մասին քչերը գիտեն: Երիտասարդների մեծամասնությունն անտեղյակ է, քանի որ օրն աշխարհում առաջին անգամ է նշվելու եւ լայն տարածում չի ստացել:

Հոկտեմբերի 11-ին առաջին անգամ ողջ աշխարհում տոնվում է աղջիկների միջազգային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել խտրականության վրա, որին ենթարկվում են աղջիկները: Հարցման մասնակից երիտասարդ տղաների պնդմամբ՝ հայ աղջիկները երբեւէ խտրականություն զգալ չեն կարող.«Եթե համեմատենք Աֆղանստանի հետ կամ որեւէ մուսուլմանական երկրի, ապա մեզ մոտ աղջիկների իրավունքները որոշակի առումով պաշտպանված են: Թող շարունակեն կրթվել, զարգանալ եւ սիրված ու գնահատված մայրեր դառնան»,-ասում է 25-ամյա Հայկ Կարապետյանը: Մինչդեռ աղջիկների հավաստմամբ խտրականություն այնուամենայնիվ կա, որն իրեն զգացնել է տալիս  անգամ ընտանիքում. «Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ ծնողներս ինձ արգելել են այս կամ այն բանն անել, կամ ինչ -որ տեղ գնալ, այնինչ եղբայրս նման խնդիրների առջեւ երբեւէ չի կանգնել: Եվ երբ հարցնում ես, թե ինչու, պատասխանում են, որ նա տղա է եւ իրեն կարելի է, որն ինձ համար ընդունելի չէ»,-ասում է 21-ամյա Նարինե Պետրոսյանը: Նարինեն «երդվել է,» որ եթե տղա եւ աղջիկ ունենա, նրանց հավասար իրավունքներ է տալու:

Ինչպես տեղեկանում ենք  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից՛  2012 թվականի համար ընտրվել է վաղ ամուսնությունների թեման:  Զարգացող երկրներում 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառը վաղ հղիությունն է: Վաղ ամուսնությունները կանխելու ճանապարհներից մեկը, ըստ ՄԱԿ փորձագետների, աղջիկների համար կրթության ապահովումն է: Հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 3-րդ աղջիկ զրկված է կրթության հնարավորությունից:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031