«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ ԲՀԿ-ի առաջարկը «Ժառանգություն» կուսակցության ծրագրային հիմնադրույթներից է: Ինչ վերաբերում է միջկուսակցական խորհրդակցություններին, ապա «Ժառանգություն» խմբակցությունը չի շտապում, քանի որ այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը. «Այս հարցի մասին կամ կուսակցության բաձրագույն մարմինը պետք է հայտարարի, կամ առնվազն այդ մասին պետք է հայտարարի կուսակցության առաջնորդը»։
Նաիրա Զոհրաբյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այդ իր անձնական տեսակետը չէ, այլ ներկայացնում է ԲՀԿ հայտարարությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: