Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Եթե Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարագրել է, որ եկամուտներ, միջոցներ չունի, ուրեմն չունի»

Նոյեմբեր 11,2012 20:48

ՀՀԿ մի շարք պատգամավերներ՝ Շուշան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը, Կարեն Ավագյանը, Խոսրով Հարությունյանը, Ռազմիկ Զոհրաբյանը իրենց դրամական միջոցները հայտարարագրելիս ոչ մի կոպեկ չեն նշել՝ 0 դրամ: Aravot.am- ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ այդ պատգամավորներն այնքա՞ն են հայտարարագրել, որքան ունեն: Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ դա իրական պատկերն է: Եթե Առաքել Մովսիսյանը հայտարարագրել է, որ չունի դրամական միջոցներ, եկամուտներ, ուրեմն չունի ընդհանրապես որեւէ գումար՝ ոչ դրամ, ոչ դոլար»:

Ըստ հայտարարագրման այդ ցանկի, ԲՀԿ-ն ամենահարուստ խմբակցությունն է խորհրդարանում: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն չի անկեղծացել մինչեւ վերջ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա վերլուծությունների տեղիք է տալիս: Ես կողմնակից եմ, որ ինչքան Հայաստանը շատ հարուստներ ունենա, այնքան տնտեսական զարգացումներն ավելի ապահոված կլինեն»:

Հայտարարագրումներից պարզ է դառնում, որ մեր պատգամավորները դոլարի կամ եվրոյի տեսքով ունեն եկամուտներ: Մեր հարցին՝ ըստ Ձեզ, ինչո՞ւ են մեր պատգամավորները նախապատվությունը տալիս արտասահմանյան արժույթին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, թե ով դրամ ունի, ով դոլար ունի, համենայնդեպս, պիտի հավատալ հայտարարագրումներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930