Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր

Հոկտեմբեր 22,2026 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 22-ին Չեխիայի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել