Լրահոս
Օրվա լրահոսը

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել չսկսել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն, օրենքի համաձայն, գաղտնի են. պարզաբանում է դատախազությունը 

Հոկտեմբեր 22,2026 17:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից բխում է, որ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, Իրավասու մարմնին հայտնի են դառնում  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից ստացված հաղորդումներով, որոնք հանդիսանում են հիմք ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու, իսկ այդ հիմքերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գաղտնի են:

Միաժամանակ, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։

Այսինքն՝ Օրենքի կիրառման արդյունքների ամփոփման և հրապարակման պարտականությունը վերաբերում է նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել