Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նախկինում նրա արած հայտարարությունների վերաբերյալ, որոնք հետո, լրագրողի ձեւակերպմամբ, սուտ են դուրս եկել։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ժողովրդից թաքուն որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, չի բանակցի Արցախի անունից, որ չեն պատրաստվում Ադրբեջանին մանդատ տալ՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար եւ այլն։

RA Prime Minister Nikol Pashinyan meets with representatives of media outlets accredited by the Government in Yerevan, Armenia
Փաշինյանն ի պատասխան չհերքեց, որ իր հայտարարությունները հետո սուտ են դուրս եկել։ Ասաց, որ նախկինում պարզաբանումներ տվել է։ «Եթե դուք հիշողության հետ կապված խնդիր չունենայիք, կհիշեիք, որ այս հարցրերի մեծամասնությանն անդրադարձել եմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Մենք մեր ստացած գիտելիքի հիման վրա պետք է չվախենանք փոխվել, որովհետեւ նա, ով իր ստացած գիտելիքի հիման վրա չի փոխվում, դա տգիտություն է։ Մենք պետք է տգիտությունից դուրս գանք, այդ թվում՝ մեր պատմության չիմացության տգիտությունից պետք է դուրս գանք։ Այո, փոխվում են ընկալումները, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի ընկալումն է փոխվել»,- հավելեց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































