Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ին

Հոկտեմբեր 22,2026 18:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 21-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում։

Բնապահպանությանը նվիրված միջազգային միջոցառման շրջանակում պատանի երաժիշտները դասական երաժշտության միջոցով իրենց արվեստը ներկայացրին համաժողովի այցելուներին՝ երաժշտությունը դարձնելով արվեստի, բնության և ապագայի շուրջ երկխոսության մի մաս։

Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ համաշխարհային երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի «Այշեի պարը»՝ «Գայանե» բալետից, և «Վալսը»՝ «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը «Ճերմակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» կինոֆիլմերից, ինչպես նաև Էնրիկե Ֆերնանդեզ Արբոսի «Բոլերոն», Դմիտրի Շոստակովիչի «Պրելյուդ և պոլկան» ու «Վալս № 2»-ը։ Ծրագիրն ամփոփվեց Ֆրեդի Մերկուրիի «We Are the Champions» ստեղծագործությամբ։

Ելույթը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի միավորող ուժը և մշակույթի դերը՝ կարևոր գաղափարներ ու արժեքներ փոխանցելու գործում։Երաժշտությունը միավորեց արվեստն ու բնության հանդեպ հոգատարությունը՝ հիշեցնելով, որ մեր այսօրվա ընտրություններն են ձևավորում վաղվա աշխարհը, որը ցանկանում ենք տեսնել ներդաշնակ, գեղեցիկ և հոգատարությամբ լի։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի միջոցով շարունակում է աջակցել շնորհալի պատանի երաժիշտներին՝ ստեղծելով հնարավորություններ նրանց մասնագիտական զարգացման, ստեղծագործական ինքնադրսևորման և տարբեր հարթակներում ներկայանալու համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031