«Նույն Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները խոսում էր այն մասին, որ եթե սահմանադրական մեծամասնություն չլինի, իրենց կողմից լինելու է շատ վատ արձագանք, պատերազմ և այլն։ Հիմա ի՞նչ է ստացվում. ժողովուրդը իրեն սահմանադրություն փոխելու․․․ նշում են, որ այն ժամանակ պիտի լիներ սահմանադրական մեծամասնություն՝ իր բացասական հետևանքներով։ Հիմա անցել է ընտրություններից մի քանի ամիս, նորից նույն խոսքն է՝ «եթե չլինի՝ գնանք արտահերթ ընտրություն»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
«Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները խաղ ու պար չեն, որ երկրի այդ պահին վարչապետի աթոռը զբաղեցնող անձն անդադար որոշի՝ որ պահին պիտի լինի ընտրություն, որ պահին՝ չէ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ «Ուժեղ Հայաստանը» ասել է, որ ՔՊ-ական իշխանությունը լեգիտիմ չէ․ «Ազգային ժողովում առնվազն չորրորդ ուժը բացակայում է, իրենք զբաղված են եղել այդ ձայնագողությամբ, դա փաստ է»։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում տարբեր մանիպուլյացիաներով երկարաձգել իշխանությունը, ուստի փորձում է տարբեր բռնաճնշումներով հասնել դրան։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե ընդդիմադիրներին հնարավոր չլինի համոզել, իրենք կգնան արտահերթ ընտրությունների անցկացման սցենարով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































