«Կրասնոդարի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում անցնելուց հետո հինգ տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ: «Sportbox»-ի փոխանցմամբ, Յուրան վերադարձել է Կրասնոդար՝ ճամպրուկները կապելու: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ակումբները մտադիր են տանսֆերային պայմանագրին օրինական տեսք տալ եկող շաբաթ: Նախնական տեղեկություններով Յուրայի աշխատավարձը նոր ակումբում կազմելու է տարեկան $ 3,5 միլիոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: