Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Պարզաբանում. վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը

Հունվար 21,2013 13:46 Share

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել