Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի արխիվից.«Դրա համար նրան պետք է սպանեի՞ն»

Մարտ 01,2013 21:16

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 5 տարի, սակայն մինչ օրս նախաքննության մարմինը չի տվել ամենակարեւոր հարցի պատասխանը` ո՞վ կամ ովքե՞ր եւ ո՞ւմ հրամանով են սպանել 10 զոհերին:

Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան, նրանք բոլորը զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին` իշխանությունների հրահանգով:

Զոհերից 2-ը զինվորական էին, 8-ը` ՀՀ շարքային քաղաքացիներ: Նրանից ոմանք 9 օր շարունակ Ազատության հրապարակից տուն չեն գնացել, եւ խաղաղ հանրահավաքների, երգ ու պարի միջոցով  «ոչ» էին ասում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծված արդյունքներին:

Որոշ զոհերի ծնողներ պնդում են, որ իրենց երեխաները պատահական են հայտնվել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում: Մարտի 1-ի բոլոր 10 զոհերն էլ սպանվել են ընդդիմության խաղաղ հանրահավաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` ժամը 21-ից 21.30 ընկած ժամանակահատվածում, այսինքն, նախքան Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարել:

2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հինգ տարի անց որեւէ մեկը չի ձերբակալվել սպանության մեղադրանքով, այն դեպքում, երբ նախաքննության մարմին որեւէ կասկած չունի, որ առնվազն Չերյոմուխա-7 տեսակի գազային նռնակներ կրակվել են ՀՀ ՈԶ N զորամասի սպաների կողմից:

«Ա1+»-ն իր արխիվից ներկայացնում է 10 զոհերի հարազատների խոսքն ու նրանց պահանջները։ Ձայնագրություններն արվել են չորս տարի առաջ, բայց չեն կորցրել իրենց արդիականությունը.
Ազատուհի Մանուկյան` Գոռ Քլոյանի մայրը. «Ինձ ասում են` տղադ ինչո՞ւ էր գնացել Մյասնիկյանի արձանի մոտ: Իրեն հետաքրքիր էր, նա չէր կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում իր քաղաքում: Մյասնիկյանի արձանի մոտ այդ ժամանակ 1 միլիոն հայ կար, ինքն էլ այդ 1 միլիոնից մեկն էր: Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Ի՞նչ է, հանցա՞նք է կատարել` Մյասնիկյանի արձանի մոտ գնալով: Դրա համար նրան պետք է սպանե՞ին»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031