Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվարար էմոցիոնալ բանաստեղծին Ազատության հրապարակից ոստիկանները տարան (Տեսանյութ)

Մարտ 13,2013 22:38

Հայհոյանքներ՝ օպերայում:

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում միջադեպ էր եղել՝ բանաստեղծ ոմն Խաչիկ Կիրակոսյանի մասնակցությամբ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ նա հավաքված մարդկանց անվանել էր առանց Համբոյի Գիքորներ, վիրավորել կանանց եւ մի լավ տեսարան սարքել:

Երեկոյան Խաչիկը նույն ոճով եկել էր Ազատության հրապարակ: Այս անգամ թիրախը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Պահանջում էր նրանից ԱԺ-ում բարձրացնել իր սրտով հարցեր:

Մեր ներկայության պահին Խաչիկ Կիրակոսյանը դարձյալ իր տարերքի մեջ էր, բարձր-բարձր գոռում էր, շուրջը մարդիկ էին հավաքվել: Մեր հարցին՝ դո՞քւ եք այն բանաստեղծը, որն առավոտյան միջադեպ էր սարքել, մարդկանց անվանում էր առանց Համբոյի Գիքորներ, վիրավորում էր Ժառանգության համախոհ մի կնոջ՝ նա կոստյումը ձգելով  պատասխանեց. «Այո, ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ: Ես կռիվ չեմ արել, բանավիճել եմ: Բարձր խոսելը դեռ չի նշանակում կռիվ: Բանաստեղծ եմ՝ էմոցիոնալ եմ: Բա եթե դուք բոլորդ ասեք՝ ես ճիշտ եմ, դուք սխալ եք, ձեր սխալը տանեք առաջ, ես դառնում եմ կռվարար: Ինտերնետով բանով ինձ դարձրեցիք եսիմ ինչ: Բարի եղեք հանդիպենք, զրուցենք: Ոչ թե ժողովրդին Գիքոր եմ համարում, իմաստը նա էր, որ տեր չունեք: Ես էլ եմ Գիքոր, իրանց հետ տուժվում եմ: Բա էդ ընտրությունների ժամանակ, որ գնում է էդ ժողովուրդը կաշառք է ուտում, էսօրվա մասին մտածո՞ւմ է: Դուս ա գալիս, որ ես եմ սխալ, իրանք ճիշտ են»:

Հավաքվածները նետեցին, թե «քեզ չդնես բանաստեղծի տեղ, Վարդան Սեդրակյանն էլ էպոսագետ էր, հետո՞ ինչ»:

Քիչ անց բանաստեղծը իր համար նոր կոչում ավելացրեց՝ պնդելով, թե  «Ես միջազգային լրագրող եմ՝ մեկ»: Բանը հասավ նրան, որ մեր բանաստեղծը սկսեց հրել իրեն մեկուսացնել ցանկացող մարդկանց՝ ասելով. «Թող, արա, խոսում եմ լրագրողի հետ»: Արդյունքում միջամտեցին ոստիկանները: Նրանք բանաստեղծին փորձեցին հեռացնել հրապարակից: Ոստիկանների հետ զրույցում բանաստեղծը հայհոյանքների տարափ էր տեղում իր հետ վիճաբանողների հասցեին եւ շոու սարքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    հանրապետականների հովանավորությամբ բանաստեղծությունների պրակ հրապարակող մարտունեցի ամուրին չի կարող համեմատվել Վիկտոր Համբարձումյանի հետ, երևի նրա վարձահատության ժամն է հասել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031