Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու ելքով վթարի ենթարկված վարորդը տեղափոխվում է Երեւան

Ապրիլ 12,2013 22:55

Նրա առողջական վիճակը միջին ծանրության է:

Ապրիլի 12-ին, ժամը 19-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի  Նոյեմբերի 28-ի փողոցում դուրս է եկել  ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել  էլեկտրական հոսանքի հենասյանը, որի հետեւանքով մեքենայի մեջ  գտնվող, Տավուշի մարզի Կողբ գյուղի 6-ամյա բնակիչ  Սարգիս Ղարագյոզյանը մահացել է:

Ավտոմեքենան վարել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի 22-ամյա բնակիչ  Սերգեյ Ալավերդյանը, ում հայրը եւ ավտոմեքենայի տեր Մանվել Ղարագյոզյանը մորաքրոջ որդիներ են: Ավտովթարից զոհված 6-ամյա Սարգիսը  Մանվել Ղարագյոզյանի տղան էր: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ մահացու ելքով վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, սահմանված արագության գերազանցումն է:  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը հայտնեց, որ իրենց կենտրոն տեղափոխված Սերգեյ Ալավերդյանի առողջական վիճակը  միջին ծանրության է: Բժիշկները կասկածում են, որ նա վթարի հետեւանքով կարող է ունենալ գանգուղեղի վնասվածք: Վերջինս  այդ  պատճառով Նոյեմբերյանից այժմ  տեղափոխվում  է  Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ ենթարկվի ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի: Նշենք, որ  Սերգեյ Ալավերդյանի ընտանիքը  ճակատագրի չար  կամոք մշտապես  տուժել է դեպքերից. Սերգեյի  հայրական պապը մահացու հետեւանքով վթարի պատճառ է դարձել, Սերգեյի հայրը  սպանություն կատարելով՝ վերջերս է վերադարձել ազատազրկման վայրից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930