Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ մայրաքաղաքի խցանումների խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ

Սեպտեմբեր 11,2026 13:05 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ՏԳ ալիքից

Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ մայրաքաղաքի խցանումների խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ՝ հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, ճանապարհին ավելի շատ ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն և տրանսպորտային ծախսերի ավելացում։

Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ մարզերից Երևան եկող տրանսպորտից մեծապես օգտվում են ուսանողները, աշխատողները և համեմատաբար ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու դեպքում նրանք ստիպված են լինելու ճանապարհի մի հատվածը հաղթահարել մեկ տրանսպորտային միջոցով, ապա՝ Երևանում, օգտվել մեկ այլ տրանսպորտից։ Այսինքն՝ նրանց համար ստեղծվելու է ոչ միայն լրացուցիչ ժամանակային, այլև ֆինանսական ծանրաբեռնվածություն։

Կես միլիոնից ավելի ավտոմեքենաների առկայության պայմաններում մի քանի հարյուր մարզային մեքենաների մուտքը սահմանափակելով՝ կարծել, թե դրանով հնարավոր է լուծել Երևանի խցանումների խնդիրը, առնվազն անհեռատես մոտեցում է։

Իսկ խցանումների խնդիրը գրագետ լուծումներ ունի, բայց այն վերջնականորեն չի կարգավորվում, որովհետև կա մեկ հիմնավոր պատճառ․ քաղաքային կառավարումը տապալած իշխանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930