Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Բարեւ Երեւանի» եւ «Առաքելության» ավագանու թեկնածուները միահամուռ մեղադրեցին Տարոն Մարգարյանին

Ապրիլ 30,2013 16:46

IMG_1734

IMG_1736Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ: Մասնակցում էին ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Վահագն Խաչատրյանը, Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, «Բարև Երևան» դաշինքից` Արմեն Մարտիրոսյանը, «Առաքելություն» կուսակցությունից` Մեսրոպ Առաքելյանը:

Բանավեճը վարում էր Արամ Աբրահամյանը, որն իր բացման խոսքում ասաց՝ բանավեճ չի ստացվի, քանի որ ներկա չեն ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Օսկանյանը հարցրեց` «Ես կարո՞ղ եմ քաղաքապետի փոխարեն պատասխանել նրան ուղղված հարցերին»:

Ի վիճակի ե՞ք արդյոք բարելավել Երեւանը հարցին եւ անդրադառնալով անցկացված սոցհարցման արդյունքներին, որին քաղաքացիները պատասխանելիս, Երեւան քաղաքի՝ որպես առաջնային խնդիր առանձնացրել էին աղբահանությունը` Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Երեւանի խնդիրներում առանձնացնելով միայն գործազրկության խնդիրը տեղին չէ, քանի որ գնալով ավելանում են սոցիալական խնդիրները, արտագաղթը: Երեւանի քաղաքապետարանը ընդդիմության կողմից կառավարվելու պարագայում կկարողանա կանխել արտագաղթը, իսկ այսօրվա քաղաքապետարանը վերջին չորս տարիներում դրական ոչինչ չի արել»: Առաքելյանի խոսքով` քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը հնարավոր կլինի լուծել. «Քաղաքապետարանից սպասելիքներն այնքան քիչ են, որ հասարակությունը ցանկանում է գոնե աղբահանության խնդիրը լուծվի: Համատիրությունների հետ կապված մեր մոտեցումները հետեւյալն է`այդ համակարգը պետք է վերացվի, մասնավորապես գումարների հավաքման տեսանկյունից»:

Օսկանյանը ցավալի համարեց այն, որ Տարոն Մարգարյանը ներկա չէ բանավեճին, նրա խոսքով`«Նա պետք է լիներ ամենամատչելին, որ ժողովուրդը կարողանար հարց տալ նրան, այս պատասխանատվությունից խուսափելը ցույց է տալիս այն մենաշնորհը, որ ինչ ուզում` անում են»:

Անգործությունը մեզ մոտ շատ է, հատկապես երիտասարդության շրջանում է, ինչն ըստ Օսկանյանի, հրատապ խնդիր է. «Եթե մենք ունենանք ոչ իշխանական քաղաքապետ, մեր ծրագրերով, նոր գաղափարախոսությամբ կկարողանանք աշխատանքի խնդիրը լուծել, բայց դրա համար ծրագրեր են պետք: Բյուջեից պետք է կրճատվեն մսխումները, այնպիսի բաների վրա է փող ծախսվում, որ անիմաստ է: Քաղաքապետարանը պետք է մոնիթորինգի դնել: Մինչեւ քաղաքական մենաշնորհը չվերանա, կոռուպցիան եւս չի վերանա: Ես կստորագրեմ բանախոսների ասածների տակ, այս առումով, քանի որ այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Այսօր մեխանիկան այնպես է արվում, որ որոշ մարդիկ օգտվեն դրանից: Քաղաքում` կենտրոնում բաց աղբամաններ կան, շները ման են գալիս, իսկ այս կարգի խնդիրները պետք է վաղուց լուծված լինեին, բայց մենաշնորհը չի թողնում»:

Մարտիրոսյանի խոսքով` գործող քաղաքապետը չէր կարող մասնակցել այս քննարկմանը, չէ որ նա չորս տարվա համար է պատասխանատու. «Այստեղ չորս տարի ոչինչ չի արվել: Մենք ունենք մեծ ծավալի գործազրկության աճ, Երեւանը դարձավ սուպերմարկետների ցանց, իսկ սա եւս մեծ խնդիր է, բացի այդ` քաղաքն անընդհատ բեռնում ենք, քաղաքացին չի կարողանում նորմալ տրանսպորտային ծառայություն ստանալ»:

Համատիրություններին պետք է գնդակահարել` այս կարծիքին է Մարտիրոսյանը: Վերացնել այդ ինստիտուտը, թե ոչ՝ հարցին պատասխանելով էլ նա ասաց. «Համատիրություն չպետք է ընտրվի, նրանք որպես օրենք նշանակվում են ու քանի որ կուսակցական բջիջների են վերածվել, նույն մարդիկ են լինում պարբերաբար: Աղբահանության խնդիրը լուրջ բիզնես է, այնքան, որ մի ժամանակ, երբ համայնքի ղեկավարը փոխվում էր, սանմաքրման տերը նույնպես փոխվում Էր: Այստեղ ոչ միայն ատկատի, այլեւ փայի խնդիր կա, ուստի սա կառավարման համակարգի խնդիր է հիմնականում: Եթե ընտրվի այնպիսի ավագանի, որը պարտական կլինի ժողովրդին, հավանաբար նրա առաջին խնդիրը կլինի իրեն ընտրողին սպասարկելը: Աղբահանության խնդիր չի լինի, եթե ավագանին չցանկանա, որ ատկատներ լինեն»:

Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ գործազրկության առումով Երեւանը միջինից բարձր է, այն պետք է անհապաղ կրճատել: Բազմաբնակարանային շենքերի վիճակը, ըստ Խաչատրյանի, վատ է, իսկ դրանք կարելի է վերանորոգել, այդպիսով մարդկանց համար աշխատանք ապահովել: Նա համոզված է`«Փոքր բիզնեսի հետ կապված եւս խնդիր կա, հարկերն անընդհատ բարձրացվում են: Քաղաքային իշխանությունը հնարավորություն ունի գործազրկությունը նվազեցել, բայց չի անում: Այն ինչ կատարվում է Երեւանում` նախնադար է, տեղեր կան` տաշտերով աղբ են հանում: Լուծումը հետեւյալն է` մի քանի օրով գնում են Թբիլիսի, տեսնում, թե ոնց են այնտեղ փողոցները մաքրում, գալիս են այստեղ նույնն անում: Աղբահանության մեջ ատկատները հեշտ է թաքցնել, ով է գնալու կշռի, թե որքան աղբ է հանվել, ով է ստուգելու դա: Աղբատարները պետք է վերացվեն»: Անդրադառնալով Երեւանի ատաքին տեսքի աղավաղմանը՝ Խաչատրյանը վստահեցրեց` «Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Երեւանի արտաքին տեսքի աղավաղման գլխավոր պատասխանատուն է»:

Ռուստամյանի փոխանցմամբ էլ, բանավեճին Տարոն Մարգարյանի բացակայությունը ամեն ինչ ասում է` «Սա մեսիջ է, այս մադիկ չեն պատրաստվում վերընտրվել, նրանք պատրաստվում են վերարտադրվել: Պրոբլեմը երեւանյան չէ, հայաստանյան է, իսկ լուծումը մեկն է, այս իշխանությունից պետք է ազատվել, պետք է ունենանք թափանցիկ կառավարում, որ հնարավոր լինի հարցեր բարձրացնել ու լուծել, իսկ խնդիրները՝ ազգայինից մինչեւ կառավարություն է: Այսօր քաղաքապետը կամավոր հրաժարվել է իր լիազորություններն իրականացնելուց, իսկ ընդդիմադիր քաղաքապետը դա կանի, նա պետք է ապացուցի ժողովրդին, որ եկել է ինչ որ բան փոխելու: Մենք եկել ենք ասելու` հերիք է այն, ինչ արել եք: Տարոն Մարգարյանին չեն ընտրում, ընտրում են նրան նշանակող-ազատողին, իսկ նա ինչ էլ լինի, ենթարկվելու է իրեն նշանակող-ազատողին»:

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, որ չէր մասնակցում բանավեճին, եկավ տեղեկացրեց, որ Արմեն Երիցյանը հանդիպման է, այդ պատճառով չի մասնակցում, եւ նշեց, որ ՕԵԿ-ը ցույց կտա, թե իրենք ինչքանով են տեր, եւ միանում են պայքարողներին. «Մենք մեր հզոր թիմով պատրաստ ենք տեր կանգնել, որ ընտրություններն անցնեն արդար»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930