Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

Հունիս 26,2013 12:12

Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին: Այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից (այդ թվում` Հրայր Հովնանայան, Արա Աբրահամյան, Փեթակ ՍՊԸ, Հայռուսգազարտ ՓԲԸ, Գալուստանյան Րաֆֆի բարեգործական կենտրոն, ՀՀ Դատավորներ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ, Բանանց ֆուտբոլային ակումբ, Գյումրու Կարա Միրզայի անվան երաժշտական դպրոց, Տուրվանդ ՍՊԸ եւ այլն):
Իրականացվել են ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում: 2013թ. հունիսի դրությամբ 100 000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12 000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին), 100 000 ԱՄՆ դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքների. գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ:
Հիմնադրամի Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպես նաեւ վեց սիրիահայի սրտի վիրահատության եւ երեքի հուղարկավորության ծախսերը: Հիմնադրամի Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10 000 ԱՄՆ դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ: Հիշեցնենք, որ գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել էր Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930