Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմինն իբր չի պարզել Սուրիկ Խաչատրյանի զենքերի օրինականության հարցը

Հուլիս 03,2013 11:53

Հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու եւ թիկնապահի կողմից Ավո Բուդաոյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար։ Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն հանրությունը չի ստացել կարեւոր հարցերի պատասխաններ։

Նախ, նախաքննական մարմինն իբր չի պարզել Սուրիկ Խաչատրյանի զենքերի օրինականության հարցը։ Իսկ դրանից շատ բան է կախված։ ՊՆ Քննչական ծառայությունից հրաժարվում են տեղեկություն տրամադրել, թե Լիսկայի տնից առգրավված զենքերի մեջ «AK–74» կա՞, թե ոչ։ Բանն այն է, որ այն որսորդական զենք համարվել չի կարող (Լիսկան ասել էր, որ առգրավված զենքերը որսորդական են), եւ դրա օրինականությունը հաստատելը դժվար գործ է։

ՊՆ ՔԾ հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հրաժարվեց մեզ որեւէ տեղեկություն հաղորդել, ամեն ինչ պայմանավորելով «նախաքննական գաղտնիք»-ով։

Որտեղի՞ց էր վիրավորվել գործարարը, արդյո՞ք կրակոցը հնչել է այն սենյակի պատուհանից, որտեղ «քնած» էր Սուրիկ Խաչատրյանը, քանի՞ տեղից է խոցվել նրա մարմինը։ Սրանք նույնպես «նախաքննական գաղտնիք» են։

Բուդաղյանի մահացու վերքի մասին խոսել հրաժարվեց դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանը, նշելով, որ փորձաքննությունը գաղտնիություն է պահանջում։ Սակայն Գորիսի հիվանդանոցից պարզեցինք, որ Ավո Բուդաղյանն իրենց մոտ է տեղափոխվել թիկունքից վիրավոր վիճակում։ Նրան ընդունել են 23:40-ից 23:50-ի սահմաններում։ Ըստ հայտնի տեսանյութի՝ 23:10-ի դրությամբ արդեն նրա ուղղությամբ կրակոցներ էին հնչել եւ նա տապալվել էր գետնին։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031