Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը

Հուլիս 07,2013 12:19

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է  հուլիսի 7-ին: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից եւ հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:

Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները  լվացվել են երեւանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում նաեւ շրցան մեքենաների շքերթ է կազմակերպվել, որից հետո մեքենաները, օրվան անհամբեր սպասող երեխաներին եւ, ինչու չէ, նաեւ մեծերին ջրով ապահովելու համար՝ ուղեւորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր, նաեւ բակային տարածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031