Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը Սասուն Միքայելյանին խնդրել է, որ գրվի նրա ջոկատի մեջ, բայց կռվին չմասնակցի». (Տեսանյութ)

Օգոստոս 06,2013 20:29

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կռվի դաշտում չի եղել: Նա Սասուն Միքայելյանին անընդհատ խնդրում էր, որ ընդունի իր ջոկատի մեջ, բայց Սասուն Միքայելյանը չարեց, չընդունեց, որովհետեւ ուզում էր ջոկատում գրվի, բայց դրախտ պտտվի, չմասնակցի ոչ մի բանի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց կոնգրեսական Վարդգես Սարգսյանը:

Նա պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանը հենց միայն այդ արարքի համար Սասուն Միքայելյանից փորձել է վրեժ լուծել. «Սասուն Միքայելյանի վրա մուռ պահեց, ուզում էր Ազգային ժողովում Սասուն Միքայելյանին վերացնեն: Ցուցակի մեջ կար, որ 8 հոգու մեջ Սասուն Միքայելյանին էլ վերացնեն: Բայց բախտը բերեց, Վազգեն Սարգսյանը իր եղբորը եւ Սասուն Միքայելյանին ուղարկեց, Գարեգին Բ-ի ընտրության օրն է եղել: Գնաց, Սասուն Միքայելյանը ազատվեց, պրծավ, բայց դրանից հետո ի՞նչ ստացվեց, մուռը հանեց: Սասուն Միքայելյանին 8 տարի տվեցին, որ իր արածները հանի»:

Վարդգես Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ արխիվային թերթ ունի ձեռքի տակ, որտեղ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ընկերը հայտարարություն է արել, որ Սերժ Սարգսյանը կռվի ամենավատ ժամանակները փախած է եղել. «Մոսկվայում է եղել, այդ տղան՝ իր մոտ մարդը, ազգանունը՝ Ասրյան, կանչել է իրեն»:

Կոնգրեսականը ՀՀ երկու նախագահների մասին այս երկու դրվագները պատմեց՝ ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հայտարարության: Հիշեցնենք, որ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Արցախ է եկել 1996-ին, այսինքն՝ զինադադարի կնքումից միայն 2 տարի անց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Думаю после драки кулаками не машут.

  2. Համլետ says:

    Վարդգեսը դրանց հանցագործությունների 1 տոկոսն է բացահայտում միայն…Շատերի մոտ էլ կան փաստեր,որոնց բացահայտման պարագայում այդ հանցագործ զույգը, եթե ոչ գնդակահարության (հազար ափսոս),ապա ցմահ դատապարտման թիվ մեկ թեկնածուներն են լինելու…Միևնունն է՝ չեն մարսելու…
    Համայն հայության ու Հայաստանի Հանրապետության հանդեպ սպիտակ եղեռն իրականացնող այս սիամական զույգը անպայման ստանալու է իր արժանի պատիժը:
    Շուտով գալու է նաև հատուցման ու արդար դատաստանի պահը…

  3. Նելսոն says:

    Վազգեն Սարգսյանը բերանները արյունոտ Ռուսա-թուրքամետ անկուշտ ոհմակը բերեց ու լցրեց Հայաստան :

  4. Մհեր says:

    Էս ինչերա բացահայտվում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031