Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. Նարեկ Սարգսյանի գործունեությունը որեւէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս

Օգոստոս 10,2013 14:47

Կառավարությանը կից ճարտարապետության պետական կոմիտեն գրեթե նախարարի պաշտոնին համարժեք պաշտոն է, այնպես որ, չի կարելի ասել՝ Նարեկ Սարգսյանին պատժում են, եւ հիմա նրա պաշտոնն ավելի ցածր է, 1in.am-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ Սեւանա Պետրոսյանը:

Ըստ նրա, սա շատ ավելի մեծ պաշտոն է ոչ միայն Երեւանի, այլ ամբողջ հանրապետության մասշտաբով: Բայց այստեղ կա մեկ ուրիշ խնդիր. բանն այն է, որ դեռեւս հայտնի չէ, թե կոմիտեն ինչով է զբաղվելու: Կան բազմաթիվ մեկնաբանություններ, ենթադրություններ, բայց այդ բոլորն անձնական ենթադրությունների մակարդակում են, մենք դեռ պետք է սպասենք, տեսնենք ինչ է լինելու մեկամսյա ժամկետում՝ մինչեւ կառավարության կողմից կոմիտեի գործառույթների հստակեցումը:

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի՝ այս պաշտոնը ստանձնելուն, ապա, դժբախտաբար, վերջին 15 տարիների ընթացքում Նարեկ Սարգսյանի գործունեությունը որեւէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս: Տխուր փաստ է, բայց 15 տարվա ընթացքում Երեւանում հատկապես քաղաքաշինական քաղաքականությունը տարվել է մեկ անձի գաղափարների շուրջ, եւ արդյունքները ոչ միայն բավարար չեն, այլ տեղ-տեղ ուղղակի աղետալի են: Եվ եթե այդ կոմիտեն զբաղվելու է ինչ-որ լուրջ բանով, Նարեկ Սարգսյանի այնտեղ լինելը նշանակում է, որ ինքը ոչ միայն նպաստել է այդ լուրջ գործառույթների իրացմանը, այլ նաեւ ինքը շահագործում է ամբողջ վստահությունը, որ իրեն տրվում է, ինչը զարմանալի է:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Նյութը Կրիլովի Փիղն ու մոսկան առակն է հիշեցնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031