Լրահոս
Օրվա լրահոսը

Բարաք Օբամա. Ես փորձում էի համոզել Պուտինին նայել ապագային, բայց կարծես թե իմ փորձերն անարդյունք էին

Օգոստոս 10,2013 14:54

Միացյալ Նահանգները հարկ է համարում «դադար վերցնել» Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու համար, ուրբաթ երեկոյան հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ երկրի գլխավոր քաղաքական թեմաներին նվիրված ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նշված աղբյուրի, հատկանշական է, որ ԱՄՆ նախագահին ուղղված առաջին իսկ հարցը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերություններին, բավական կտրուկ էր եւ ուղիղ՝ «Ո՞րն է Պուտինի մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում եւ արդյոք ավելի արդյունավետ չէին Օբամայի հարաբերությունները Պուտինի նախորդի՝ Մեդվեդեւի հետ»։ Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը համաձայնել է, որ Մեդվեդեւի հետ համագործակցությունը առավել հաջող էր եւ թերեւս առաջին անգամ հրապարակավ քննադատեց Ռուսաստանի ներկայիս նախագահին. «Ճիշտ է, երբ նախագահ Պուտինը վերադարձավ իշխանության, առավել տեսանելի դարձավ ռուսական կողմի հակաամերիկյան հռետորաբանությունը՝ վերադարձնելով մեզ սառը պատերազմի ժամանակ առկա կարծրատիպերին: Ես փորձում էի համոզել Պուտինին նայել ապագային, բայց կարծես թե իմ փորձերն անարդյունք էին», – հայտարարել է Օբաման:
Իր նախագահության առաջին իսկ օրվանից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնել ցանկացող Օբաման խոստովանել է, որ Սնոուդենին տրված ժամանակավոր ապաստանը այս լարվածության վերջին կաթիլն էր միայն. «Ռուսաստանը առաջընթաց չարձանագրեց մի ամբողջ շարք հարցերում, որտեղ, մեր համոզմամբ, կարող էր դա անել: Անհրաժեշտ է, որ մենք դադար վերցնենք, նորովի վերանայեն՝ որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը, որոնք են մեր շահերը, եւ ինչպես կարող ենք վերագնահատել հարաբերությունները»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Փորձագետները, սակայն, փաստում են, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու եւ որ հարաբերություններն իսկապես բավական սրված են:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031