Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի առաջարկը ՀՀ կուսակցություններին

Սեպտեմբեր 25,2013 19:33

Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է: Ասել է թե՝ այսօրվա իշխանությունները ժողովրդի քվեն լիարժեք չունենալով, ի վիճակի չեն դիմակայել հայկական պետության առջև ծառացած մարտահրավերներին: Ըստ այդմ՝ ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, նշված քաոսային վիճակը շտկելու նպատակով, հանդիպումների շաք է սկսել ՀՀ կուսակցությունների հետ, քանզի այլևս , ՀՀ վարչակազմի ոչ մրցակցային լինելու պարագայում, խնդիրները համազգային նշանակության են: Այս իրավիճակից ելնելու նպատակով Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը շահագրգիռ կուսակցություններին առաջարկում է քննարկել ներկա իրավիճակը՝ ՀՀ արտաքին քաղաքականություն, ՀՀ ներքին քաղաքականություն, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, բարձրաձայնել սեփական գնահատականը, վեր հանել առաջնային խնդիրները և համատեղ ընտրված լուծումները դարձնել ուղենիշ-հրամայական երկրի կառավարման գործում: Հրամանատարների կողմից առաջարկված կառավարվան այս մոդելը ըստ էության չունի առաջիններ և վերջիններ, այն կոլեգիալ մարմին է, որ պետք է առաջնորդվի ազգային պետական շահերով:

 

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30