Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Հոկտեմբեր 13,2013 20:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի, մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը:

 ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ: «Այն, որ քաղաքի տոնը նշվում է նաև Հացի փառատոնի հետ միասին, ունի մեծ խորհուրդ. Գյումրին  վերականգնվում ու վերածնվում է: Այն տրամադրությունն ու ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժ: Գյումրին մշտապես եղել է մեր մշակութային կենտրոնը, և ցանկացած ծրագիր, որ մենք սկսելու ենք Գյումրիում, ունենալու է նաև մշակութային բովանդակություն: Ցանկանում եմ, որ Գյումրիում և ձեր ընտանիքներում այսուհետ լինի միայն տոնական տրամադրություն»,- դիմելով գյումրեցիներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը:Ayc Gyumri10

 Այնուհետև վարչապետը ծանոթացել է Քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակներին, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կտեղադրվեն քաղաքի տարբեր այգիներում և պուրակներում:Ayc Gyumri1

Կառավարության ղեկավարն այցելել է «Ստիլ» պատկերասրահ, որտեղ ներկայացվել էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքները: Վարչապետ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի վերակառուցված Մարզային գրադարան՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:  Տեղեկացվել է, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որի թվայնացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031