Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական տարին կամփոփվի հանրային երկուշաբթիների հարթակում

Հոկտեմբեր 20,2013 14:10

Գյուղատնտեսական տարին հանրային երկուշաբթիների հարթակում կամփոփի Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Նա համակարգում է անտառային հողերի օգտագործման մելիորացիայի, գիտության, գյուղատնտեսության աջակցության եւ խորհրդատվության ոլորտները։ Գյուղփոխնախարարը տեսացուցադրությամբ կներկայացնի «Հայանտառ», «Երկրագործության գիտական կենտրոն», «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կատարած աշխատանքն ու խնդիրները, կպատասխանի թեմատիկ բոլոր հարցերին։

Մուտքն ազատ է բնապահպան հ/կ–ների, շահագրգիռ անհատների, ինչպես նաեւ բոլոր լրատվամիջոցների եւ ազատ լրագրողների համար։ Հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00-ին, ՀՀ գյուղատնտեսության մամուլի սրահ                                                                                

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031