Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Մաքսային միությանը միանալու որոշումը

Հոկտեմբեր 21,2013 20:58 Share

Azatutyun.am. «Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը ևս կմտնի Մաքսային միություն, նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։

«Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- ասաց Բակո Սահակյանը։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ Azatutyun.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ո՞նց կարող է մի պետություն լինել չճանաչված, բայց հանդես գալ «պաշտոնապես»

Պատասխանել