Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից լրտեսական գործունեության իրականացման մեղադրանքները

Հոկտեմբեր 24,2013 21:48

Amerikayidzayn.com.

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն, Վաշինգտոնում գործող Ռուսական մշակութային կենտրոնի ղեկավարը փորձում էր օգտագործել Կենտրոնը՝ գործակալներ հավաքագրելու համար:

ԱՄՆ-ի հետախուզությունների դաշնային բյուրոն մեկնարկել է Վաշինգտոնում գործող Ռուսական մշակութային կենտրոնի՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության ուսումնասիրությունը, մասնավորապես այն մեղադրանքների, որոնց համաձայն Կենտրոնի ղեկավար Յուրի Զայցևը փորձում էր օգտագործել այն՝ գործակալներ հավաքագրելու նպատակով:

Այս մասին Միացյալ Նահանգների մամուլին հաղորդել էր ԱՄՆ-ի հակահետախուզական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ իր անուն չհարապարակելու պայմանով:

Ամերիկյան մամուլի հաղորդագրությունների համաձայն, Ռուսական մշակութային կենտրոնը վերջերս հոգացել էր մոտ 130 ամերիկացու կողմից Ռուսաստան կատարված ճանապարհորդությունների ծախսերը:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ծրագրերի շրջանակներում Ռուսաստան այցելած ամերիկացիների թվում կային ԱՄՆ-ի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:

ԱՄՆ-ի մամուլում տեղ գտած հրապարակումներում ասված է, թե Զայցևը Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների աշխատող է, որը փորձում էր լրտեսական գործունեության համար հավաքագրել երիտասարդ ամերիկացիների:

ԱՄՆ-ի ՀԴԲ-ը հրաժարվել է մեկնաբանություններ ներկայացնել այն մասին, թե արդյոք Ռուսական մշակութային կենտրոնի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում: ՀԴԲ-ը հրաժարվել է նաև այս հետաքննության մեջ իր դերակատարության շուրջ տեղեկություններ ներկայացնելուց:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը հերքել է ամերիկյան մամուլի հաղորդագրությունները՝ մատնանշելով, որ դրանք հիշեցնում են «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հրապարակումները:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ Amerikayidzayn.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031