Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանն «ընդդիմության բերանը լեզու չդրեց»

Նոյեմբեր 11,2013 17:48

Իշխան Զաքարյանի բացահայտումները լուրջ փաստեր են պարունակում՝ պետբյուջեի չարաշահումների և մսխումների մասին, ու այդ փաստերը խոսում են մեր երկրում կոռուպցիայի համակարգային բնույթ կրելու մասին: Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խմբակցության անունից Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահ նշանակելու հարցի  մասին իր ելույթում: Զուրաբյանն ասաց, որ իշխող մեծամասնության ճնշումների ազդեցության տակ Իշխան Զաքարյանը հրաժարվել է այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որը կարող էր ընդդիմության «բերանը լեզու դնել»։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ խախտել է ՎՊ-ի անկախությունն՝ ուղղորդելով, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ-ի հաշվետվությանը։ Հետեւաբար, Զուրաբյանը հայտարարեց, որ Իշխան Զաքարյանի թեկնածության մեջ ՀԱԿ-ը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշույլ. «Ռեժիմի կողմից ապօրինաբար արտոնություններից են օգտվում Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանը, Միքայել Մինասյանը։ Սերժ Սարգսյանը ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը, և նրա նշանակումները դիտարկում ենք այս կոնտեքստում»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկության ընթացքում տեղի ունեցածը, երբ շատերը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, բայց քվեարկության արդյունքները հակառակն ապացուցեցին, ուստի, Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու` զրկելով «ՀՀԿ կեղծարարներին ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու» հնարավորությունից: Քվեարկությանը, որը տեղի է ունենալու վաղը կեսօրին, չի մասնակցի նաեւ ՀՅԴ խմբակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930