Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադի աշխատակիցները խանգարում էին «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ստորագրահավաքը

Նոյեմբեր 11,2013 18:15

«Թամանյանի արձանի մոտ ինչ-որ անձինք (ենթադրում եմ Կասկադի սեփականատերերի հետ կապ ունեցող) «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ակտիվիստներին արգելում են արդար դատաքննության պահանջով ստրագրահավաք անցկացնել: Նրանք պատճառաբանում են, թե «տարածքն իրենց սեփականություն է»,- այս մասին ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը մանրամասնեց տեղի ունեցած միջադեպը. «Առավոտյան խմբի անդամները ինձ տեղյակ պահեցին, որ մի քանի համազգեստով տղա մոտեցել են իրենց եւ պահանջել այնտեղ չկանգնել: Ես ակտիվիստներին թողել էի իմ հեռախոսահամարն ու ասել, որ եթե իրենց անհանգստացնեն` զանգահարեն ինձ: Ժամեր անց զանգահարեցին ինձ ու ասացին, որ մոտեցել են իրենց, պահանջել են հանել պաստառը սյան վրայից, եւ հեռանալ տարածքից: Ես գնացի այնտեղ, պարզվեց, որ ակտիվիստներին մոտեցողներից մեկը, որը նաեւ ինքը խոստովանեց, Կասկադի պահպանության ծառայության տղաներից է եղել: Ես նրան բացատրեցի, հստակ նշելով, որ ինքը իրավունք չունի անգամ կանգնած մարդուն մոտենալ եւ անհանգստացնել, եթե չունի կասկածներ, մանավանդ, որ ակցիան տեղի չի ունենում Կասկադի բուն տարածքոմ եւ, որ դա զանգվածային միջոցառում չէ…»,- ասաց Ստոյոպա Սաֆարյանը, շարունակելով, որ որքան էլ այդ տարածքը 99 տարով տրված է «Կասկադի» տերերին` այնուամենայնիվ դա չի նշանակում, որ մարդիկ չեն կարող ազատ տեղաշարժվել, դա կապ չունի տարածքի սեփականության ձեւի հետ:

«Քանի որ այդ տղան պատասսխաններ չուներ իմ հարցերին եւ պահանջներին, խնդրեց մի փոքր սպասել, որպեսզի ծառայության պետը գա ինձ հետ զրուցելու: Ես սպասեցի, ու հենց այդ երիտասարդը լքեց տարածքը, իմ ձեռքի վրա զանգահարեց ծառայության պետը, մենք զրուցեցինք, ես բարեկամաբար հորդորեցի ձեռնպահ մնալ նման գործողություններից, վկայակոչեցի օրենքի պահանջներ, որոնց համաձայն նրանք իրավունք չունեն նման արգելքներ դնելու ոչ միայն իրենց տարածքում, այլեւ այդ տարածքից դուրս: Հորդորեցի չանհանգստացնել երիտասարդներին, որոնք բացառապես օրենքի շրջանակներում գործողություններ են կատարում: Այս ամենից հետո նա հարցրեց իմ կամքը, արդյոք կարող է իմ հեռախոսահամարը փոխանցել իրենց հանրային կապերի աշխատակցին, ես ասացի, որ պատրաստ եմ նույն բանը բացատրել նաեւ նրան»,- շարունակեց Ստյոպա Սաֆարյանը, տեղեկացնելով, որ միայն իր միջամտությունից հետո ցուցանակը նորից փակցվել է տեղում, եւ որ ինքը մեկ ժամ մնացել է այնտեղ:

«Ստորագրահավաքը շարունակվում էր, մարդիկ ինքնաբուխ, ինքնակամ հատուկ իջնում էին հենց այդ տարածք ստորագրություն թողնելու»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930