Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանն արդարացնում է ու հիմնավորում մի բան, որը միջազգային իրավունքն արգելում է

Ապրիլ 28,2026 09:45 Share

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը:

Նախարարը Հանրայինի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն՝ մասնավորապես ասել է, թե Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. «Երբ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել, երբ նման հարց ես բերում օրակարգ՝ ինչ որ տեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է՝ դա այլ ձեւով է… Կարծում եմ, որ այդ ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել… Բայց երկկողմ հարաբերությունների օրակարգում դա չի կարող լինել: Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, որը մի օրում չի անցնելու: Կարծում եմ` եթե նույնիսկ իրենք անում են նման քայլեր՝ փորձելով գուցե նաեւ սադրել, մենք պետք է իմաստուն գտնվենք այնքան, որ չանենք նման քայլեր: Եվ չեմ հասկանում՝ ասենք՝ արեցինք, եւ ի՞նչ, դա Հայաստանի հանրապետությանը եւ ՀՀ-ում ապրող քաղաքացուն ի՞նչ է տալու»:

Արսեն Թորոսյանը նաեւ հավելել է. «Ասացինք՝ ինչո՞ւ եք քանդում մեր ժառանգությունը։ Պատասխանում են, ասում են՝ լավ ենք անում»: Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ «դա չեղավ խաղաղություն», Թորոսյանն արձագանքել է. «Չէ, դա եղավ խաղաղություն»։

Արսեն Թորոսյանն ընդգծել է. «Իրենք կարող են շատ բան անել իրենց տարածքում: Մենք չպետք է մեզ թույլ տանք տարվել էդ ամեն ինչով»:

Ստյոպա Սաֆարյանի արձագանքն է. «Ավելի լավ է լուռ մնալ և այդ կերպ կոծկել մեր տկարությունն ու անելանելիությունը, միջազգային իրավունքի և համակարգի չգործելը, քան արդարացնել ու հիմնավորել մի բան, որը միջազգային իրավունքը արգելում է։ Իսկ միջազգային իրավունքը արգելում է սեփական ժողովրդին ու քաղաքացուն ծեծել, սպանել, խոշտանգել, սպառնալ, տեղահանել, երկրի տարածքում այլոց մշակութային ժառանգությունը ոչնչացնել։ Պարզվում է՝ միջազգային իրավունքի ու տվյալ դեպքում՝ ինքնիշխանության իրավունքի ընկալումներն էլ են «փոխվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930