Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

1newz.az. Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի ապստամբ է սպանվել

Հունվար 14,2014 20:24

Սիրիայում ապստամբների հետ կառավարական ուժերի դեմ կռվող ևս մեկ ադրբեջանցի է սպանվել: Հայտնում է «1նյուզ.ազ» լրատվականը:

Սպանվածը՝ Ռաուֆ Հալիլովը, անցած տարի էր մեկնել պատերազմ, իսկ մինչև մահը տեսանյութ էր ձայնագրել իր ընտանիքի համար:

Սա առաջին դեպքը չէ, որ Սիրիայում ապստամբների կազմում ադրբեջանցիներ են սպանվում: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, արդեն մոտ 100 հոգի է սպանվել, թեև Ադրբեջանի ԱԳՆ հայտնել էր, որ դեռ պետք է ապացուցվի, որ զոհվածները Ադրբեջանի քաղաքացի են, այնուամենայնիվ, հունվարի 10-ին մարտի ժամանակ ևս մի ադրբեջանցի էր մահացել, որը 14 տարեկան էր և որին իր հայրն էր պատերազմ տարել:

Ըստ Եվրասիական միջազգային խորհրդի մահմեդական ֆորումի ղեկավար Էլչին Ասկերովի, ադրբեջանցիները չպետք է մասնակցեն Սիրիայի պատերազմին. «Ոմանք իրենց մասնակցությունը բացատրում են Ջիհադով: Այդ հիմնավորումը լիովին սխալ է, քանի որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ այստեղ հարցը քաղաքական է, ոչ թե կրոնական», – ասում է Ասկերովը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031