Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Վանաձորի N զորամասում. 22-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Lorinews.am

Հունվար 23,2014 11:35
skori

Այսօր՝ հունվարի 23-ին, միջադեպ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Վանաձորի N զորամասում: Lorinews.am-ի աղբյուրների փոխանցմամբ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 1992թ-ին ծնված Հայկ Գ.-ն այցելել է զորամաս, որպեսզի տեսակցի այնտեղ ծառայող եղբորը: Դեռևս անհայտ պատճառներով իր և մի քանի զինվորների միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետ արդեն Հայկը դեմքի և գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում: Գործը քննում է ռազմական ոստիկանությունը: Մանրամասները՝ առաջիկայում:

Էդվարդ Արզումանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031