Shamshyan.com. Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել քաղաքացուն։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 18 շենքի բակում Արմավիրի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Գ․-ն, 13-ամյա Գ․ Ղ․-ն, 13-ամյա Ա․ Ս․-ն և 12-ամյա Ս․ Պ․-ն վիճել են Արմավիրի մարզի բնակիչ 13-ամյա Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ


















































