Այսօր՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունն ու ծեծկռտուքը, և նշում է, որ քաղաքային իշխանությունները պետք է մտահոգվեն, զբաղվեն խափանված կամ հովհարային անջատման տակ ընկած լուսակիրների կանոնավոր աշխատանքի մասին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

















































